Կարևոր չէ՝ վաղը կայանալիք ՀՀԿ համագումարին ինչ պետք է ասի Սերժ Սարգսյանը, որպեսզի հավաստիացնի Հանրապետականի՝ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի մասին. ավելի կարևոր են մինչև հիմա այդ ուղղությամբ արված կուսակցության քայլերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Չեմ ուզում գուշակություններ անել ու ենթադրել, թե Սերժ Սարգսյանը վաղը կոնկրետ ինչ կխոսի, ավելի կարևոր է, թե մինչև համագումարի պահը նա ինչ է արել: Նախորդ ընտրությունները դիտարկելիս տեսնում ենք, որ ընտրական համակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և եթե ՀՀԿ նախագահը վաղը խոսի արդար ու ազատ ընտրությունների մասին, մենք պետք է դիտարկենք՝ նրա կառավարման օրոք տեղի ունեցած ընտրություններն արդա՞ր են անցել: Ամեն ինչ գործով են որոշում, ոչ թե խոսքով»,- նկատեց Բադալյանը:
Նշենք, որ ՀՀԿ համագումարը տեղի կունենա վաղը՝ մարտի 10-ին:







































