Marca-ին տված հարցազրույցում կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին` ևս մեկ անգամ անդրադառնալով Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ («Բարսելոնա»-ն 7:1 հաշվով պարտության մատնեց Լևերկուզենի «Բայեր»-ին) արգենտինացու խաղին.
«Մեսսիին չի կարելի համեմատել Ռոնալդուի հետ: Լեոն լավագույնն է աշխարհում: Ոչ ոք չի կարող այդպիսի ազդեցություն ունենալ հանդիպումների ընթացքի վրա, ինչպես նա: Եթե Մեսսին գոլ չի խփում, ապա դառնում է արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա խաղն իսկական հրաշք է:
«Բայեր»-ի հետ խաղում Մեսսին ռեկորդ սահմանեց` խփելով 5 գոլ: Կարծում եմ` նա կարող է բարելավել այդ ցուցանիշը: Մեսսիի խաղից շահում է ողջ թիմը»:









































