Ակտիվիստներն ասում են, որ այսօր Սիրիայում 31 մարդ է մահացել, այդ թվում՝ 10 ցուցարարներ, որոնց սպանել են ականանետային հարձակման միջոցով՝ Հոմս քաղաքում, որը նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ պայքարող ընդդիմության կենտրոնն է:
The Jerusalem Post-ը գրում է, որ ականանետային հարձակման միջոցով սիրիական բանակը փորձել է ցրել Բաբ Հաուդի ցույցը: Այդ մասին հաղորդել է ակտիվիստ Աբու Իմադը, ով ասել է, որ հարձակումներ են իրականացվել նաև մզկիթների վրա:
Բռնությունների այս նոր ալիքը սկսվել է մի քանի օրվա հարաբերական հանգիստ շրջանից հետո, երբ երկրում էր ՄԱԿ-ի մարդասիրական գործերով վարչության ղեկավար Վալերի Ամոսը:
Ամոսը ուրբաթ օրն ասել է, որ ինքը Սիրիայի կառավարությանը խնդրել է թույլ տալ, որ օգնություն հասցվի հարձակումների հետևանքով ամենաշատը տուժած տարածքներ, բայց կառավարությունը որոշ ժամանակ է խնդրել դրա համար:
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Քոֆի Անանը Դամասկոս կժամանի շաբաթ օրը:









































