NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն 5 դրվագները: Առաջին տեղում հայտնվեց «Ֆինիքս»-ի պաշտպան Շեննոն Բրաունի` «Դալլաս»-ի հետ խաղում կատարած դանկը: Այդ խաղում «Ֆինիքս»-ը սեփական հարկի տակ 96:94 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ ճանաչվեցին Դեդլին, Նովիցկին ու Քարթերը, ովքեր վաստակեցին 18-ական միավոր:










































