Thursday, 11 06 2026
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

Ուրախ եմ Մաշտոցի պուրակի երեխաների պայքարի համար. Շ. Պետրոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երգչուհի Շուշան Պետրոսյանը և մյուս կին բանախոսները անդրադարձան հետևյալ թեմային՝ ինչ է երջանկությունը կնոջ համար:

Շուշան Պետրոսյանի կարծիքով` մեծագույն երջանկություն է, երբ ապրում ես քո քաղաքում, քո տանը և հասցնում ես լինել և՛ մամա, և՛ կին, և՛ աշխատանքդ ես հասցնում, և՛ քո ներքին նվիրական զգացումներն ես փորձում իրագործել: Նա ասաց, որ ունի մի երազանք, և դա ոչ հօգուտ իր ընտանիքի է:

«Ես մոտ մեկ ամիս տնից բացակայում եմ, երբ գնում եմ սահման` զինծառայողների մոտ: Դա իմ խենթությունն է, և ես առանց դրա պարզապես չեմ կարող: Ես ուրախ եմ, որ այդ ամենը կարողանում եմ զետեղել մի Շուշանի մեջ: Այն Շուշանի, ով ապրում է Երևանում, ով սիրում է իր երեխաների հետ քայլել Աբովյան փողոցով:

Շատ ուրախ եմ Մաշտոցի պուրակի երեխաների համար: Ես մոտ մեկ շաբաթ առաջ այցելեցի նրանց և ասացի, որ հանկարծ ետ չկանգնեն իրենց մտքից, որովհետև ամեն ինչ սկսվում է երկու-երեք ծառից: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն առողջ լինեն:

Ուզում եմ ամեն անգամ պատշգամբս բացելիս չտեսնեմ Նորքի դատարկ տարածությունը, որը նախկինում անտառ էր և ապահովում էր այս քաղաքի օզոնը: Ես ուզում եմ այդ ամենը վերականգնվի: Ուզում եմ, որ այն բուտիկները, որոնք, այնուամենայնիվ, կարծես թե կառուցվել են, վերանան: Ուրախ էի, որ Մաշտոցի պուրակի շարժումը կար, որովհետև նմանատիպ շարժում սկսվեց 88 թվականին, երբ մենք այդ երեխաների տարիքին էինք»,- նշեց Շուշան Պետրոսյանը` Մաշտոցի պուրակի շարժումը համարելով ինչ-որ առումով ուռճացված, բայց շատ կարևոր քայլ:

Համատեղ ասուլիսի ընթացքում կանացի երջանկության համար սիրելու ունակությունը կարևորեց երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը: Ըստ նրա` կնոջ երջանկության համար անհրաժեշտ են պարզ բաներ`սիրել և սիրված լինել:

«Սրա մեջ շատ մեծ իմաստներ կան, հատկապես սիրելու մեջ: Սովորաբար կարևորը սիրված լինելն են համարում, բայց ես ուզում եմ պնդել, որ կարևորը սիրելն է` ոչ միայն մարդուն, այլև ուրիշ բաներ: Եթե հոգիդ լցված է սիրով, ուրեմն դու երջանիկ ես»,- մեկնաբանեց սիրված երգահանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով` երջանկությունը լիարժեք իրացված լինելու մեջ է: Նրա համոզմամբ` կինը պետք է կարողանա ընտրել այն կյանքը, այն ապրելակերպը, որը ցանկանում է:

«Կինը պետք է իր ընտրության մեջ ազատ լինի, պարտադրված չլինի ինչ-որ բաներով: Նա պետք է լիարժեք իրացված լինի` աշխատանքում, իր ընտանիքում»,- ամփոփեց Արմինե Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում