Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հիմքեր ունի վճիռը կայացնելու Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ու Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյի օգտին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Մարինա Ստավնիյչուկը 5 канал-ին տված հարցազրույցում:
«Ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ը հիմքեր կարող է ունենալ հայցվորների` և՛ Լուցենկոյի, և՛ Տիմոշենկոյի օգտին վճիռ կայացնելու համար»,- նկատել է նախագահի խորհրդականը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Հայտնի է, որ «Լուցենկոն ընդդեմ Ուկրաինայի» դատալսումները ՄԻԵԴ-ում տեղի կունենան ապրիլի 17-ին:
2011 թ. հեկտեմբերի 11-ին Տիմոշենկոն, որը ներկայիս նախագահի ոխերիմ թշնամին է, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ իր պաշտոնը չարաշահելու մեղադրանքով:
Կիևի Պեչորսկի դատարանը Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական գույքի հափշտակման համար:








































