Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ադրբեջան-Իսրայել գործարքը սրում է վիճակը Կովկասում. «Ջեյմսթաուն» վերլուծական հանդեսի մեկնաբան

Ադրբեջանական և իսրայելական լրատվամիջոցները փետրվարի վերջին հաղորդել են սպառազինության վաճառքի ոլորտում աննախադեպ խոշոր գործարքի մասին, ըստ որի` Իսրայելը Ադրբեջանին վաճառելու է գերարդիական անօդաչու ինքնաթիռներ և հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Գործարքի արժեքը 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլար է։

«Ազատություն» ռադիոկայանից տեղեկանում ենք, որ «Ջեյմսթաուն» վերլուծական հանդեսի մեկնաբան Սթիվեն Բլանքն ասել է, թե սպառազինությունն Ադրբեջան ուղարկելուց բացի, Իսրայելից այդ երկիր կգործուղվեն մեծ թվով մասնագետներ, տեխնիկներ և խորհրդականներ, ովքեր ադրբեջանցիներին կօգնեն ծանոթանալ այդ զինատեսակներին և գործադրել դրանք։

Առաջինն այդ գործարքի մասին լուրին արձագանքել է պաշտոնական Թեհրանը, քանի որ տեղեկություններ են տարածվել, թե զենքը կարող է կիրառվել Իրանի դեմ` այն դեպքում, եթե Իսրայելը ռմբահարի Իրանի միջուկային կենտրոնները։ Սակայն, փորձագետների համոզմամբ, դժվար թե ԱՄՆ-ը կամ Իսրայելն այդ զենքն օգտագործեն Իրանի դեմ։

Այդ տարբերակի անհավանականության մասին է վկայում մեկ այլ հանգամանք. ըստ մասնագետների` զենքի վաճառքի ասպարեզում 1 միլիարդ 600 միլիոն դոլարի գործարք մեկ-երկու շաբաթում չեն կնքում, դրան պարտադիր նախորդում են ամիսներ և նույնիսկ տարիներ տևող բանակցություններ, որոնք հնարավոր են միայն ռազմավարական խորը կապերի առկայության դեպքում։

Ուստի, ադրբեջանցի պաշտոնյաներն առանձնապես չեն ստում, երբ հավաստիացնում են, որ իսրայելական արտադրության սպառազենն Իրանի դեմ չէ։

Ավելին, նրանք բացահայտ ասում են, որ համակարգերը կարող են օգտագործվել Հայաստանի դեմ «օկուպացված տարածքները ուժով վերադարձնելու համար»։

Սթիվեն Բլանքի կարծիքով` դրա վտանգը հրատապ կդառնա այն պահին, երբ ադրբեջանցի զինվորականներին թվա, որ նրանք արդեն լավ են աշխատում զենքի հետ։

Գործարքն առնչվում է Իրանի և Ռուսաստանի շահերին։ Պաշտոնական Մոսկվային մտահոգում է այն, որ Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված Իրանը կարող է ռազմական գործողությունները տարածել Կովկասի վրա։

Վրացիներն արդեն պատրաստվում են «Կովկաս-2012» զորավարժությունների, որոնց սցենարով` Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը տարածաշրջանում ընթացող պատերազմի հետևանքով ստիպված են գործել Ռուսաստանից կտրված վիճակում։

Ռուսները չեն բացառում, որ Իրանը հարվածների կենթարկվի մինչև այս տարվա ամառ։

Ըստ «Սթրաթեջիք ֆորքասթ» (Stratfor) կենտրոնի մասնագետների` չի բացառվում, որ Վաշինգտոնն է հավանություն տվել իսրայելա – ադրբեջանական գործարքին, առաջիկայում Իսրայելը կարող է վերսկսել զենքի վաճառքը Վրաստանին։

Վաշինգտոնը չի ցանկանում սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն նկատել է տալիս, որ վրդովված է Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից։

Այս ամենը վկայում է, որ Կովկասը աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի ոչ միայն հիմնական դերակատարներ Մոսկվայի և Վաշինգտոնի, այլեւ ավելի ցածր քաշային կարգում հանդես եկող Իսրայելի և Իրանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում