ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը խոսելով Աֆրիկյան Գանա պետության մասին` այն անվանել է ժողովրդավարության և զարգացման մոդել:
Օբաման ասել է, որ միտում կա խոսել միայն Աֆրիկայում առկա մարտահրավերների և խնդիրների մասին, սակայն անհրաժեշտ է գնահատել նաև լավը: Օբամայի կարծիքով՝ Գանան պետք է օրինակ ծառայի մյուս պետություններին:
Կակաոյի արտադրությամբ հայտնի այս երկիրը անցած տարի տնտեսական աճ էր գրանցել և համարվում է Արևմտյան Աֆրիկայի ամենակայուն պետություններից մեկը:









































