Thursday, 11 06 2026
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները աջակցում են ԼՂ հակամարտության կարգավորումը

Եռակողմ հանդիպման օրակարգում Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին և Էլմար Մամեդյարովը քննարկեցին երեք երկրների հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցեր` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում և դրա համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծում, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի, թրաֆիքինգի և զենքի վաճառքի դեմ պայքար, տնտեսական ոլորտում համագործակցության խորացում:

Եռակողմ հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը հայտարարել էր, թե իրենք պայմանավորվել են նմանատիպ հանդիպումներն անցկացնել տարեկան երկու անգամ, և որ նախիջևանյան հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:

Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ Նախիջևանում Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Մինչ եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարները երկկողմանի առանձին հանդիպումներ են անցկացրել միմյանց հետ:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի խնդիրներին. «Հարավային Կովկասի տարածաշրջանում բնակվում են բազմաթիվ ազգեր: Մենք հավատում ենք, որ նրանք կարող են համատեղ ապրել: Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել տվյալ ուղղությամբ: Վանում կայանալիք մեր հաջորդ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և երկրների սահմանամերձ շրջանների փոխհարաբերությունների ընդլայնմանը: Դա կնպաստի տնտեսական համագործակցությանը: Մենք հուսով ենք, որ կլուծվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա բոլոր վիճելի խնդիրները, որից հետո Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ կարող ենք հասնել տարածաշրջանի զարգացման նոր մակարդակի»,- նշել է նա:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Իրանը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության կողմնակից է: Ընդհանուր առմամբ, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանն ունեն 170 միլիոն բնակչություն և կարող են ստեղծել մեծ ու կարևոր միասնական շուկա: Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ձևավորվել են անքակտելի պատմական կապեր»:

Ադրբեջանական և իրանական գործակալությունները փոխանցեցին նաև, որ Նախիջևանում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ավարտին ստորագրվել է համատեղ հռչակագիր: Դրանում նշվել է, որ երեք պետությունների արտգործնախարարները աջակցում են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումը: Փաստաթղթում կողմերը կարևորել են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ» երկաթգծերի միացման հնարավորությունը: Խոսք է գնացել նաև անցագրային ռեժիմի դյուրացման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում