Չնայած, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կոչ էր արել զերծ մնալ ռազմական գործողություններից՝ զգուշացնելով, որ այն կարող է վատթարացնել իրավիճակը, հինգշաբթի օրը Սիրիայում 62 մարդ է սպանվել:
CNN News-ը հաղորդում է, որ Անանն ասել է, թե բռնություններն ու սպանությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Անանը, ով Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարն է, չորեքշաբթի օրը սկսել է իր այցելությունը տարածաշրջան: ՄԱԿ-ը հաղորդել է, որ նա Դամասկոս կայցելի շաբաթ օրը` բռնությունները և մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու ուղիներ գտնելու համար։
Անանն այսօր ասել էր, թե հույս ունի, որ ոչ ոք չի փորձի ուժ գործադրել, քանի որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ:










































