Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ֆրանսիական քաղաքների հետ համագործակցությունը նոր թափ կստանա

Հունվարի 12-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Դեսպանը նախ շնորհավորեց Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան գործնական հաջողություններ ստանձնած կարևոր առաքելության մեջ: Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետը նշեց, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերություններն այսուհետ զարգացման նոր ընթացք պետք է ստանան: Քաղաքապետի խոսքով մի շարք ծրագրեր և համագործակցության համաձայնագրեր կան Երևանի և Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջև, որոնք պետք է գործնական հիմքերի վրա դրվեն: «Ես շատ եմ կարևորում միջազգային համագործակցությունը և հետևողական եմ լինելու բոլոր այդ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրեց մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները: «Համակարգված, եռաստիճան կառավարման նոր մշակույթ ենք ուզում ներդնել Երևանում. քաղաքապետարան, վարչական շրջաններ և համատիրություններ: Այս հարցում ցանկացած առաջավոր փորձի փոխանակումը մեզ համար շատ կարևոր է: Այն ճանապարհը, որ ֆրանսիական քաղաքներն անցել են քաղաքների կառավարման տարբեր ոլորտներում, մենք ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաև Երևանում»,- նշեց Կարեն Կարապետյանը: Անրի Ռենոյի խոսքով, ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքներ արդեն անցել են Երևանի քաղաքապետի նշած կառավարման մեթոդներին և բազմաթիվ հաջողություններ են գրանցել տարբեր ոլորտներում: Դեսպանը նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետը կարևորեց նաև ֆրանսիական ընկերությունների մուտքը Երևան: «Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսիական «Վեոլիա Ջուր» և «Երևան Ջուր» ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր: Քաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց. «Ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում»,-ընդգծեց Երևանի քաղաքապետը: Քաղաքապետի հանձնարարությամբ, առաջիկայում շահագրգիռ կողմերի` «Երևան Ջուր» ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Նման քննարկումներ կլինեն յուրաքանչյուր ամիս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում