Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

Նախիջևանյան հռչակագիրը փուչիկ է և հեռանկարային նպատակներ չունի. թուրքագետ

Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ մարտի 7-ին Նախիջևանում ընդունած հռչակագիրն իր ձևով ու բովանդակությամբ ավելի շատ փուչիկ է և հեռանկարային նպատակներ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Անկախ ամեն ինչից՝ պետք է նշել, որ թուրք-իրանական հարաբերությունները մրցակցային են: Պարզապես, Իրանին հիմա շատ ձեռնտու է ցույց տալ, որ ինքն աշխարհից մեկուսացված չէ և համագործակցում է տարածաշրջանային երկրների հետ: Թուրքիային ևս շատ ձեռնտու է արևմտյան աշխարհին ցույց տալ, որ ինքն Իրանի հետ բավական լավ հարաբերություններ ունի և այդ երկրի հետ հնարավոր բանակցություններում կարող է հանդես գալ որպես միջնորդ: Իսկ Ադրբեջանին երկու երկրներն իրենց բանակցություններում ներառել են հենց այնպես՝ կողքից, քանի որ հանդիպումն ընթանում էր Նախիջևանում: Այսպիսով, Նախիջևանյան հանդիպումն ավելի շատ ուղղված էր արտաքին աշխարհին՝ ի նշան նրա, որ Իրանն ու Թուրքիան համագործակցում են»,- ամփոփեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները երեկ՝ մարտի 7-ին, Նախիջևանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում հռչակագիր են ստորագրել:

Դիվանագետները քննարկել են տարածաշրջանի խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքներին համապատասխան»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությանը, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը «չպետք է իրենց վերլուծությունները կառուցեն ԶԼՄ-ների հաղորդումների հիման վրա»: «Համոզված եղեք, որ մեր հարաբերություններն օրեցօր կամրանան»,- ասել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում