Ինչպես հաղորդում է 1news.az կայքը, Ադրբեջանը կարող է ԵԱՀԿ փաստահավաք խմբի զեկույցը ներկայացնել ՄԱԿ-ում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պահանջով անցած տարվա նոյեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվել էր փաստահավաք առաքելություն, որի նպատակն էր պարզել այդ տարածքներում առկա իրավիճակը և փոփոխությունները վերջին տարիների ընթացքում: Այս փաստահավաք խմբի եզրակացությունը դեռ չկա, սակայն ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Ագշին Մեհթիևը սպառնում է, որ այդ զեկույցը լույս տեսնելուն պես կարող է տարածվել նաև ՄԱԿ-ում: