ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 8-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվել են կազմակերպական և այլ հարցեր:
ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:
Գործադիր մարմինը հավանության է արժանացրել`
ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին,
բ/ համագումարի բանաձևի նախագիծը:
Նիստում քննարկվել է ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը:
Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշել Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն:
Նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի անցկացման հետ կապված կազմակերպական այլ հարցեր:









































