Մեր երկրում ամենաշահավետ աշխատանքը ներկայում ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է, որտեղ ամսական աշխատավարձը գերազանցում է 500 հազ. դրամը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաջորդ եկամտաբեր ոլորտը տեղեկատվությունն ու կապն է՝ շուրջ 370-380 հազ. դրամ աշխատավարձով, պետական կառավարումն ու պաշտպանությունը՝ մինչև 200 հազ. դրամ, արդյունաբերությունը՝ մոտ 160-170 հազ. դրամ, շինարարությունում, մասնագիտական և տեխնիկական ոլորտներում աշխատավարձը մոտ 160 հազ. դրամ է, փոխադրումների և պահեստային տնտեսության, վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտներում աշխատավարձը 120-130 հազ. դրամ է, գյուղատնտեսության և անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում աշխատավարձը քիչ ավելի է 100 հազ. դրամից:
100 հազ. դրամից ավելի քիչ աշխատավարձ են ստանում կրթության, մեծածախ և մանրածախ առևտրի, առողջապահության, կացության և հանրային սննդի կազմակերպման, հանգստի, սպասարկման և այլ ծառայությունների ոլորտներում:








































