Եթե այն փաստը, որ մրգերն ու բանջարեղենը բավական սննդարար և առողջարար են ձեր օրգանիզմի համար, բավարար չէ, ապա կան նոր ուսումնասիրություններ, որոնք ապացուցել են դրանց ազդեցությունը նաև արտաքին տեսքի վրա: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը:
Սուրբ Անդրեյ համալսարանի գիտնականները դիտարկել են 35 մարդկանց սննդի սպառումը և լուսանկարել նրանց այդ ժամանակահատվածում:
Մրգեր և բանջարեղեն ուտելը համեմատաբար ավելի առողջ տեսք է հաղորդում մարդկանց և նպաստում է գրավչության ուժեղացմանը:
Մրգերն ու բանջարեղենները հարուստ են մի բաղադրիչով, որը պաշտպանում է բջիջները աղտոտումից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև կարող է կանխել հիվանդությունները, ինչպես, օրինակ, քաղցկեղը և սրտի հետ կապված մի շարք հիվանդություններ:







































