ԵԱՀԿ-ն կոչ է արել Տաջիկստանի կառավարությանը հետ կանչել Facebook սոցիալական ցանցը և այլ լրատվական կայքեր արգելափակելու որոշումը, հաղորդում է Interfax-ը:
Տաջիկստանի կառավարութանը համապատասխան ուղերձ է հղել կազմակերպության մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
«Չնայած Տաջիկստանում ժամանակ առ ժամանակ տեղի ունցեող կայքերի արգելափակման դեպքերին՝ համացանցը հիմնականում ազատ էր մնում,- մեջբերում է գործակալությունը Միյատովիչի խոսքերը: -Սա առաջին դեպքն է, երբ սոցիալական ցանցի մատչումն արգելափակվում է, և ես հույս ունեմ, որ մեզ անհանգստացնող այս գործողությունը նախադեպ չի ստեղծի»:
Տաջիկստանում փետրվարի 3-ին մի շարք փրովայդերներ փակեցին որոշ կայքերի մատչումը, որոնց թվում էր Facebook սոցիալական կայքը:









































