Շուրջ 5 մետր բարձրությամբ գովազդային վահանակը, որտեղ պատկերված էր բրիտանացի հայտնի մոդել Քեյթ Մոսին, ընկել է Լոնդոնի փողոցներից մեկում` վնասելով անցորդներին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Դեպքը պատահել է Վեսթմինսթերյան շրջանում` Օքսֆորդ սթրիթում, որը հիմնականում հայտնի է իր նորաձևության խանութներով:
Ընկած բիլբորդը պատկանել է MANGO ընկերությանը, որը դրանով գովազդել է իր բացվելիք խանութը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բնակիչների օգնությամբ դժվարությամբ են բարձրացրել պաստառը ու օգնություն ցույց տվել վիրավորներին:
Հայտնի է, որ անցորդներից մեկը վնասել է ձեռքը, մեկ այլ կնոջ պատգարակով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Քեյթ Մոսը վերջին տասնամյակի ամենահայտնի մոդելներից է: Հարստությամբ նա ամենահարուստ մոդելների վարկանշային աղյուսակում գրավում է 4-րդ հորիզոնականն իր 50 մլն եվրո կարողությամբ: