Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ «Մոսսադ»-ը Թուրքիային զգուշացրել է, որ այդ երկրում գտնվող իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է իրանցիների կողմից հարձակման ենթարկվել:
Իսրայելական հատուկ ծառայությունների տվյալներով՝ արդեն իսկ Իրանից Թուրքիա է ժամանել 4 մարդ, որոնք պետք է հարձակումներ գործեն թուրքական տարածքում գտնվող իսրայելական օբյեկտների վրա: Ներկայիս դրությամբ՝ այդ անձինք զբաղված են զենքի ու զինամթերքի պահպանման հարցերով, որոնք գործածվելու են հարձակման ժամանակ:
Թուրքական Hürriyet թերթի տվյալներով՝ թուրքական հետախուզական աղբյուրները ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր վայրերում (Վրաստան, Ադրբեջան, Հնդկաստան, Թաիլանդ) իրականացվեցին ու կանխվեցին իսրայելցի դիվանագետների նկատմամբ հարձակումները:









































