Գերմանական Die Welt թերթը գրել է, որ եթե չլիներ Իսրայելը, ապա Իրանը շուտով կդառնար միջուկային պետություն: «Այն, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը գնալով ավելի են կոշտացնում Իրանի հանդեպ իրենց դիրքորոշումը, դա բացառապես Իսրայելի սպառնալիքների արդյունքում է: Միայն դրանց շնորհիվ ի հայտ եկան նոր բանակցային նախաձեռնություններ:
Եթե Իսրայելը չգործեր վճռականորեն, ինչպես մնացյալ երկրների մեծամասնությունը, ապա Թեհրանը շուտով առանց որևէ խնդրի կվերածվեր միջուկային պետության: Իրանը միտումնավոր հայտարարել է փոխզիջումների գնալու մասին, որպեսզի օգտվի Արևմուտքի լռությունից և հանգիստ շարունակի իր միջուկային ծրագիրը:
Հատուկ ծառայությունները հայտնում են, որ Իրանն արդեն այս տարի կարող է ստեղծել միջուկային ռումբ: Դա հաշվի առնելով՝ պետք է սահմանափակել բանակցությունների ժամկետները: Չի կարելի այլևս ժամանակ կորցնել»:








































