Ամերիկյան General Motors Co ավտոկոնցեռնը Չինաստանից հետ է կանչում 16 հազար 618 Chevrolet Captiva և Opel Antara մոդելներ՝ կապված արգելակման համակարգի արգելափակման հնարավոր խնդիրների հետ: Այս մասին հայտնել են Չինաստանի որակի վերահսկողության և ստուգման գլխավոր պետական վարչությունում,- հաղորդում է Reuters-ը:
Հետկանչը վերաբերում է 2006 թ. ապրիլից մինչև 2009 թ.նոյեմբերն արտադրված մեքենաներին:
General Motors-ը ամերիկյան խոշերագույն ավտոմոբիլային ընկերություն է, որն իր արտադրանքը արտադրում է աշխարհի 35 երկրներում: 2009 թ. հունիսի 1-ին GM ձեռնամուխ է եղել սնանկացման գործընթացին՝ ըստ ԱՄՆ-ի դաշնային օրենքի սնանկացման 11-րդ հոդվածի: Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի 60%-ը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, ևս 12%-ը՝ Կանադայի կառավարությանը:
2010 թ. նոյեմբերի 17-ին GM սկսել է IPO, որպեսզի իրացնի ԱՄՆ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի մի մասը: Կազմակերպության գրասենյակը գտնվում է Միչիգան նահանգում:








































