Ուգանդայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի հյուսիս-արևմուտքում բեռնատար մեքենա է ընկել գետը, ինչի հետևանքով զոհվել է 23 մարդ:
Ոստիկանության ներկայացուցիչը Xinhua գործակալությանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենան անցել է փայտե կամրջի վրայով: Կամուրջը չի դիմացել ծանրությանը և փլվել է, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բեռնատարում եղել է 31 ուղևոր և բեռ: Հաղորդվում է, որ 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:










































