«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը իր սկանդալային պաշտոնանկությունից հետո լիակատար ինքնամեկուսացման մեջ Էր»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Նրա ղեկավարած կառույցում Վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումներից հետո՝ երբ պարզվեց, որ հազարավոր մեռյալ հոգիներ թոշակ են ստացել, հսկայական չափերի հասնող գումար Է յուրացվել, և քրեական գործ հարուցվեց, Խաչիկյանը մեկնեց երկրից: Խոսվում Էր, որ իր անձի շուրջ սկանդալից հետո նրա առողջությունը կտրուկ վատացել Է Այս ընթացքում մեր բոլոր փորձերը՝ զրուցել նրա հետ, անհաջողության էին մատնվում: Երեկ, սակայն, Վազգեն Խաչիկյանի բախտը չբերեց: Նա եկել Էր ՀՀԿ՝ համագումարի մանդատը ստանալու և չկարողացավ խուսափել մեր հարցերից:
-Պարոն Խաչիկյան, ինչո՞ւ եք ընդհատակ անցել, լրագրողներից խուսափում եք, ձեր հեռախոսահամարները փոխել եք:
-Փոխել եմ, որովհետև ձեր շատ հետաքրքրասիրությունը երբեմն խանգարում Է իմ հանգստին: Ես հիմա հանգստանում եմ:
-Քրեական գործն ի՞նչ ընթացքի մեջ Է, ձեզ կանչու՞մ են հարցաքննության:
-Հարցաքննության կանչում են, և վկայություն տվել եմ: Երկու անգամ հարցաքննվել եմ որպես վկա: Վերջին անգամ անցած տարի են կանչել:
-Ձեր գնահատականը և վերաբերմունքը այդ ամբողջ աղմուկին՝ ինչպիսի՞ն է:
-Վատ:
-Ավելի կոնկրետ` ինչո՞ւ է վատ:
-Ավելի կոնկրետ՝ ժամանակ անցնի, կարտահայտվեմ:
-Հիմա չե՞ք կարող արտահայտվել:
-Ոչ:
-Ինչի՞ն եք սպասում, ի՞նչ պետք է փոխվի, որ արտահայտվեք:
-Սպասում եմ իմ ներքին ձայնին: Իմ ներքին ձայնը հիմա հուշում է, որ չպետք է արտահայտվեմ:
-Ինչո՞ւ, կարող է խնդիրնե՞ր ունենաք:
-Ոչ, ոչ:
-Պնդումներ կան, որ ամբողջ այդ կոռուպցիոն շղթան գնացել է մինչև իշխանության ամենավերին օղակ, ու ձեզ զոհաբերել են:
-Շատ անիմաստ և անհեթեթ հերյուրանքներ են, որոնք հերյուրանքից ու զրպարտությունից վերև չեն: Ես ոչ քավության նոխազ եմ, ոչ էլ կարող եմ լինել, ես սովորական ՀՀ քաղաքացի եմ:
-Դուք տեղյա՞կ էիք, որ բազում մեռած հոգիներ կան թոշակառուների ցուցակներում:
-Ոչ, չգիտեի:
-Այսինքն, այդ համակարգը, կոպիտ ասած, բրախված վիճակում էր:
-Ոչ բրախված, ոչ էլ երանելի, սովորական վիճակ էր: Այդ ամենը, որ մեռած հոգիները թոշակ էին ստանում, չափազանցված է, և եթե գնանք մամուլի գնահատականներին և իրական թվերին, դուք էլ կտեսնեք, որ չափից դուրս չափազանցված են:
-Ինչո՞ւ, նպատակը ո՞րն էր:
-Դե, դա լրագրողների խնդիրն է և այդ լուրերը տարածողների:
-Վերահսկիչ պալատն է թվեր ասել:
-ՎՊ-ն թիվ չի ասել, և երբ համապատասխան պահին իրավապահները կգնահատեն, այդ ժամանակ կտեսնեք, թե ինչքանով է չափազանցված: Մենք էլ գիտենք` տեղեկատվական աղբյուրները որտեղից են, բայց թույլ տվեք չհրապարակել: Ընդամենը մի քանի տասնյակ մեռած հոգիների մասին է խոսքը, երևի մի 30,40՝ մաքսիմում:
-Այսինքն, ձեր դե՞մ են ինչ-որ բան ցանկացել անել:
-Նաև:
-Բա էլ ո՞ւմ դեմ:
-Հիմա ի՞նչ կարևոր Է:
֊ Վերահսկիչ պալա՞տն Է արել:
-ՉԷ:
-Վարկած կա, որ ձեր պաշտոնանկության իրական պատճառը մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կապված բացահայտումներն էին:
-Ոչ, չի եղել, և մենք քանիցս դիմումներ ենք գրել աշխատանքից ազատվելու հետ կապված, մեկ անգամը հարգվել Է (մենք՝ նկատի ունի իրեն- հեղ.):
-Ինչո՞ւ էիք գրում:
-Տարբեր պատճառներով:











































