Եմենում «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խումբը սպառնացել է սպանել 73 զինվորներին, որոնց նրանք առևանգել են, և իշխանություններից պահանջել է բանտերից ազատ արձակել իրենց իսլամիստ ընկերներին:
Reuters-ը տեղեկացնում է, որ «Անսար Ալ-Շարիա» խմբի սպառնալիքը տեքստային հաղորդագրության տեսքով չորեքշաբթի օրը հասել է Reuters-ին: Այս սպառնալիքը արվել է միայն մի քանի օր անց այն բանից հետո, երբ Եմենում կառավարական ուժերի և գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 110 կառավարական զինվոր էր մահացել:
Տեքստային հաղորդագրության մեջ ասվում է, որ խումբը պահանջում է բանտերից ազատ արձակել իրենց ընկերներին՝ 73 զինվորի կյանքի ապահովության դիմաց, ովքեր առևանգվել են Աբյան շրջանում:









































