«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում լրջորեն մտածում են Հերմինե Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, սակայն չէինք բացառել, որ այս ընթացքում նա կարողանա լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվել ցուցակում»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ցուցակում լինելու Նաղդալյանի «դաբրոն» արդեն տված է: Նա այս անգամ ևս կընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում, չի բացառվում նաև, որ կլինի առաջին տասնյակի կին թեկնածուն: Չնայած նրան, որ նա պարբերաբար հայտնվում է ՀՀԿ-ին և վերևներին ոչ այնքան հաճելի պատմությունների մեջ, բայց հնարամտորեն կարողանում է «չոր» դուրս գալ և անմեղ ձևանալ»: