Վենեսուելական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը, որը տեղափոխում էր 125 ուղևոր, վայրէջքի ժամանակ բախվել է կովերի նախիրին: Այս մասին հաղորդում է Univision հեռուստաալիքը:
Ինքնաթիռը բախվել է կենդանիներին այն ժամանակ, երբ վայրէջք կատարելիս նախիրը հայտնվել է Տաչիրա նահանգի Ցանտո Դոմինգո քաղաքի օդանավակայանի վազքուղում: Օդաչուների հմուտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել ողբերգությունից: Չի նշվում, թե տուժե՞լ են արդյոք կովերը այս միջադեպի արդյունքում:










































