Այս տարվա փետրվարին մահացած հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնն իր ողջ ունեցվածքը կտակել է միակ դստերը` Բոբբի Քրիստինային: Քրիստինային բաժին կհասնեն Հյուսթոնի մեքենաները, անշարժ գույքը, զարդեղենը և զգեստները: Ֆինանսական կարողությունները Ուիթնիի դուստրը կտնօրինի, երբ լրանա նրա 21 տարեկանը:
Associated Press գործակալության փոխանցմամբ` այս կտակը կազմվել է դեռևս 1993թ.-ի փետրվարի 3-ին` Բոբբի Քրիստինայի ծնվելուց մեկ ամիս առաջ:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է փետրվարի 12-ին, Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում: 48-ամյա երգչուհու մահվան պատճառների քննությունը դեռ չի ավարտվել: