Հյուսիսային Հունաստանի ազգային թատրոնն իր հանդիսատեսներին կոչ է արել ներկայացման տոմսեր չգնել, այլ դրա փոխարեն ուտելիք բերել: Ինչպես հաղորդում է Agence France-Presseը, թատրոնը որոշել է բարեգործական միջոցառում կազմակերպել, որպեսզի ճգնաժամի ժամանակ օգնի որբերին և միայնակ մայրերին:
Թատրոնը հույներին խնդրել է այնպիսի մթերքներ բերել, որոնք երկար ժամանակ չեն փչանա, որպեսզի հետո ուղարկեն տարբեր սոցիալական կազմակերպությունների:
Գործակալության տվյալներով՝,այս նախաձեռնությունը կտարածվի 5 ներկայացումների վրա, որոնք տեղի կունենան մարտին և ապրիլին:








































