«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 18-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան 2012 թվականի հունիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ ու կտեղափոխվի «Յուվենթուս»: Գվինեական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստը Թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Երիտասարդ աստղը «Յուվենթուս»-ի հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել, ըստ որի` կստանա 20.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ, որին կգումարվեն նաև հավելավճարներ: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնների` «Յուվենթուս»-ը «Յունայթեդ»-ին կվճարի 300.000 ֆունտ` իր նախկին ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարված երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռբերման պատճառով: