Հայաստանի տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների դիմաց 2011 թ. 4-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը վճարելու համար ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 563 հազ. դրամ:
Ինչպես ներկայացրեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, փոխադրումները կատարվել են ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի համար: Գումարը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:






































