News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Ադրբեջանի Միլի մեջլիսում (խորհրդարան), որում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին.
«Վերացնելով Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմը՝ Վրաստանը փաստացի հրավեր ուղարկեց 140 միլիոն ռուսների, որոնց ցանկանում է իր մոտ տեսնել որպես զբոսաշրջիկներ, գործարարներ, նկարիչներ, գրողներ և ոչ թե զավթիչներ:
Ռուսաստանը պետք է վերջ դնի օտար հողերի օկուպացմանն ու էթնիկ մաքրումներին: Բացի այդ, նա պետք է դադարեցնի կրոնական տարբերություններն օգտագործել որպես քաղաքական զենք: Ես երազում եմ հպարտ և կայուն Ռուսաստանի մասին, որը չի սպառնա և չի ոչնչացնի մյուսներին»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին երկօրյա այցով Ադրբեջան էր ժամանել երեկ: