«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի կանանց մարտի 8-ը.
Սիրելի կանայք,
«Ժառանգություն» կուսակցությունը ի սրտե շնորհավորում է Ձեզ գարնանամուտը ավետող կանանց տոնի` մարտի 8-ի առթիվ` մաղթելով սեր ժպիտներ, երջանկություն և հաջողություններ:
«Կինը կյանքի ծիծաղն է, այն չպետք է փոխվի լացի»,- ասում էր մեծանուն գրող Գրիգոր Զոհրապը:
Կրկնելով Զոհրապի բառերը մաղթում ենք, որ եթե անգամ անցնող տարիներին եղել են լացի առիթներ, ապագան միայն ծիծաղ պարգևի` Հայաստանի կանանց ու բոլոր քաղաքացիներին տալով ազատ և գեղեցիկ երկիր, հայրենիքում արարելու վստահություն և ապրած կյանքի համար հպարտություն:
07 մարտի 2012թ.











































