Thursday, 04 06 2026
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Բարեփոխումները բավարար չեն, պետք է շարունակել. Օլիվյե Դեկամպ

Հայաստանը որոշակիորեն առողջացել է, կառավարությունը վարում է կայուն, լավ իրականացված ֆիսկալ քաղաքականություն, որը թույլ տվեց, որ սղաճն իջնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց Վերակառուցման և զարգացման եվոպական բանկի` Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի գծով գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը: Ըստ նրա` սա նվազեցրել է դեֆիցիտի մակարդակը ավելի շատ, քան ակնկալվում էր: Սակայն, Օ. Դեկամպի խոսքով՝ աշխարհում կան «դեմքին խփող քամիներ», և Հայաստանում կարող է տնտեսության աճը դանդաղել:

«Մենք էությամբ պահպանողական ենք, մոտ 3% և մի քիչ ավելի ենք կանխատեսում ՀՀ ՀՆԱ աճը: Նաև սղաճն էր բարձր, կարծում էինք, որ ավելի քիչ կլինի»,- նշեց Օ. Դեկամպը` հավելելով, որ մեծ շուկաները կարող են դանդաղել, արտարժույթի շուկաները կարող են տատանվել և պետք է զգույշ լինել կանխատեսումների մեջ:

ՎԶԵԲ ներկայացուցիչը դրական գնահատեց երկրի իրական հատվածի աճը` արդյունաբերության, գյուղատնտեսության, սպասարկումների ոլորտում: 2011 թ. ՀՀ-ում բանկի վարկային պորտֆելի աճը մոտ 40% է: Օ. Դեկամպը հայտնեց, որ ՎԶԵԲ-ը մոտ 100 մլն դոլարի վարկ է տվել բանկերին:

«Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ներդրումների պաշտպանվածության մակարդակը և ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել կոռուպցիայի առումով, Օ. Դեկամպը պատասխանեց, որ ներդրումների պաշտպանվածությունն առաջին հերթին պետք է դիտարկել ներդրումային միջավայրի մասով և իրենք դրական են գնահատում ներդրումային միջավայրի բարեփոխումները` բիզնեսի գրանցման, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունների ընդարձակման առումով, ՓՄՁ խորհրդի ստեղծման առումով:

«Ասել, որ սա բավարար է, ոչ, բավարար չէ երբևէ: Շարունակաբար, քայլ առ քայլ պետք է առաջ գնալ: ՎԶԵԲ-ը, լինելով բարեփոխումների ջատագով, կառավարության հետ քննարկում, վեր է հանում խնդիրները»,- ասաց Օ. Դեկամպը` շեշտելով, որ միջավայրի բարելավումը պետք է շարունակվի` կառավարության և բիզնեսի համագործակցությամբ: Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության օրակարգում է:

Օ. Դեկամպը հայտնեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ այսօր ստորագրել են «Հայաստանում կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագրի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այն կօգնի ՀՀ-ին` նվազեցնել երկրի տնտեսության էներգատարողության մակարդակը և սատարել էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների իրականացմանը տնտեսության տարբեր հատվածներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում