Ֆրանսիական խոշորագույն Air France ավիափոխադրողը որոշում է ընդունել Սիրիայում տիրող ոչ կայուն դրության պատճառով չեղյալ հայտարարել դեպի Դամասկոս մշտական չվերթները: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Երկուշաբթի ընկերության ղեկավարությունն առաջին անգամ չեղյալ է հայտարարել Փարիզ-Դամասկոս և Դամասկոս-Փարիզ չվերթները:
Սիրիայում անկարգություններ սկսելուց հետո Air France-ն առաջարկել է իրականացնել Փարիզ Դամասկոս և հակառակ ուղղությամբ շաբաթական 3 մշտական չվերթ՝ մտցնելով մշտական տեխնիկական վայրէջք Հորդանանում, որի ժամանակ չետք է փոխվեր օդանավի անձնակազմը:








































