The Telegraph-ը տեղեկացնում է, որ ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին` Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում «Միլան»-ի հետ պատասխան խաղից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինային քննադատելու համար:
Խաղից հետո, երբ խաղացողները մտնում էին հանդերձարան, Վենգերը մոտեցել է մրցավարին և մի շարք մեղադրանքներ ներկայացրել: Ֆրանսիացին նշել է, որ Սկոմինան որոշումները կայացնում էր հօգուտ «Միլան»-ի և կաղմնակալ էր:
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն համապատասխան որոշում դեռ չի կայացրել: Հիշեցնենք, որ 2011 թվականին մրցավարին քննադատելու համար Վենգերը որակազրկվել էր 2 խաղով:






































