Աֆղանստանում անհետ կորել են 6 բրիտանացի զինվորներ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ռազմական գերատեսչությունը կարծում է, որ զինվորները զոհվել են: Երեկ Գիլմենդ մարզի հարավում՝ Պակիստանի սահմանի մոտ, պայթեցվել է ռազմամեքենաներից մեկը, որի վրա նրանք տարածքի վերահսկողություն էին իրականացնում:
2012 թ. սկզբից Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի 54 զինվոր, այդ թվում՝ 38 ամերիկացի և 4 բրիտանացի:










































