Պոլ Մաքքարտնին հայտնվել է էլեկտրագծերի վնասման պատճառով կանգնեցված Փարիզ-Լոնդոն ճեպընթաց գնացքի տուժած ուղևորների թվում:
Մաքքարտնին դարձել է Eurostar գնացքի տեխնիկական անսարքության զոհը երկուշաբթի՝ մարտի 5-ին, Փարիզից Լոնդոն ուղևորվելիս:
Ուժեղ ձյան պատճառով խափանվել էր 8 ճեպընթացների ընթացքը:
The Beatles-ի նախկին անդամը կնոջ՝ Նենսի Շևելիի և դստեր՝ Ստելա Մաքքարտնիի հետ վերադառնում էր Փարիզից, որտեղ նրանք այցելել էին Բարձր նորաձևության շաբաթ:
Գնացքը Ֆրանսիայում կանգնած է մնացել մոտ վեց ժամ, որի ընթացքում Մաքքարտնին հասցրել է տասնյակից ավելի ինքնագրեր բաժանել:
Ականատեսները պնդում են, որ երգիչը դժգոհության ոչ մի նշան ցույց չի տվել, հակառակը՝ հաճույքով զրուցել և կատակել է երկրպագուների հետ:
Eurostar-ի երթևեկությունը ամբողջությամբ վերականգնվել է միայն երեքշաբթի առավոտյան,- տեղեկացնում է Life News-ը:






































