Այսօր Եվրոպական հեռարձակողների միությանը Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Հիշեցնենք, որ Հայաստանից ՝ Բաքվի Եվրատեսիլին մասնակցի հիմնական թեկնածուներ էին համարվում Դորիանսն ու ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լուսիա Մունը, ովքեր նաև իրենց երգերն էին պատրաստել Եվրատեսիլի համար ու ներկայացրել հանրության դատին:








































