Ղազախստանում բացվել է ծանոթությունների կայք այն ճշմարիտ մուսուլմանների համար, որոնք ցանկանում են կազմել ընտանիք: Այս մասին հայտնում է КТК պետական հեռուստատալիքը:
Ռեսուրսի գլխավոր էջում ադմինիստրացիան հայտնում է, որ օգտատերերը պետք է գրանցվեն միայն կրոնական ընտանիք կազմելու անկեղծ ցանկությամբ: Իսկ նրանց անկետաները, որոնք հետին մտքով են ցանկանում գրանցվել կայքում, անմիջապես կարգելափակվեն:
Կայքի ադմինիստրացիան հավատացնում է, որ կայքում գրանցվելու համար անհրաժեշտ հարցերն այնպես են կազմված, որ դրանց ի վիճակի է պատասխանել միայն ճշմարիտ հավատացյալը:
Հոգևորականության ներակայացուցիչներն էլ ասում են, որ Ղազախստանի հավատացյալները վաղուց էին զգում նման ծանոթությունների կայքի անհրաժեշտությունը:
«Մուսուլմանները չեն կարող ծանոթանալ փողոցում կամ այլ վայրում, չեն կարող մոտենալ աղջիկներին ու հարցնել` կարելի՞ է ձեզ հետ ծանոթանալ: Դա արգելված է շարիաթի օրենքներով: Եվ մենք կարծում ենք, որ այդ կայքը կօգնի մարդկանց ծանոթանալ ու ընտանիք կազմել»,- հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ալմաթիի Կենտրոնական մզկիթի իմամ Նուրմուհամմեդ Իմինովը:







































