ԱՄՆ դեսպանները այսօր Պեկինում հանդիպել են Հյուսիսային Կորեայի իրենց գործընկերներին: Նրանք կքննարկեն առաջիկա երեք տարիներին ԱՄՆ կառավարության կողմից Հյուսիսային Կորեային պարենային օգնություն տրամադրելու հարցը:
Հիշեցնենք, որ սա Փխենյանի՝ միջուկային գործողությունները դադարեցնելու համաձայնագրի պայմաններից մեկն է:
Associaqted Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպաններն ասել են, որ բանակցությունների նպատակը այն երաշխիքների ներկայացումն է, համաձայն որոնց՝ բոլոր քայլերը ձեռնարկված են պարենային օգնության գործընթացի համար: Ըստ այդ ծրագրի՝ հիմնականում օգնելու են երեխաներին, հղի կանանց և ծերերին:
ԱՄՆ դեսպանն ասել է, որ պարենային օգնության համաձայնագիրը բարդ գործընթաց է, և անհրաժեշտ է քննարկել բոլոր մանրամասները: