Friday, 07 06 2024
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել

Հայաստանը քարշ է գալիս պաշտոնական Բաքվի քաղաքականության հետևից

Դեկտեմբերին «Ժամանակ» օրաթերթն անդրադարձել էր այն փաստին, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թոֆիկ Մուսաևը նամակով դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին և Գլխավոր ասամբլեայի անդամներին` Հայաստանին մեղադրելով «օկուպացիոն քաղաքականություն վարելու մեջ»:

Բաքուն` հարձակվողի դերում

Հիշեցնենք, որ Մուսաևը մասնավորապես նշել էր, որ նոյեմբերին «հայկական ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի գրավյալ տարածքներում», որ զորավարժությունների ընթացքին հետևել էին Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը: Ադրբեջանցի դիվանագետը մեջբերել էր հատվածներ Ս.Սարգսյանի ելույթից. «Երբ պահը գա, մենք կկարողանանք շատ ավելի լուրջ հաջողությունների հասնել, քան 1992-94 թթ.-ին` վերջնականապես լուծելով այս հարցը: Երբ պահը գա, մեր հարվածը կլինի վերջնական ու կործանարար»: Մուսաևը շեշտել էր, որ հայկական ԶՈւ-ի վերջին զորավարժությունները ընթացել են Աղդամի շրջանում: «Հարկ է նշել, որ Աղդամի շրջանի օկուպացիան դատապարտվել է ՄԱԿ-ի ԳԱ թիվ 853 բանաձևով, որտեղ նաև հայկական կողմին ուղղված հստակ պահանջ կա` անհապաղ լքել տարածքը»: Ադրբեջանցի դիվանագետը փորձել էր ապացուցել, որ ԼՂ-ում տեղակայված են ոչ թե չճանաչված հանրապետության, այլ ՀՀ զինվորական ստորաբաժանումները, և որպես ասվածի ապացույց` նշել էր նոյեմբերի 19-ին ԼՂ դիրքերում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում 4 հայ զինծառայող էին զոհվել: «Ամենակարևոր իրողությունն այն է, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաքննում է մի միջադեպ, որ տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս` կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները», – նկատել էր ադրբեջանցի դիվանագետը:
Ադրբեջանի իշխանությունները փաստեր աղավաղելու ճանապարհին այս անգամ առանձնապես ջանքեր չէին գործադրել` խոցելի տեղեկատվությունը որպես նվեր պաշտոնական Բաքվին մատուցել էր հենց Հայաստանը: Նոյեմբերի 22-ին հայաստանյան ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն զինված ուժերում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվածների առկայության մասին: ՀՀ ՊՆ քննչական վարչությունից հայտնել էին, որ ձերբակալված է ԼՂ ՊԲ-ում տեղի ունեցած արտակարգ միջադեպի կապակցությամբ հարուցված քր.գործով կասկածյալը: ՀՀ ՊՆ քննչական վարչությունը հայտնել էր, որ փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ երկու և ավելի անձանց սպանության հատկանիշներով` «ՀՀ քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով», և որ «գործը հարուցված է ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում»:

Մի պարտադրված անատամ պատասխան

Պարզվում է` դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է ուղարկվել, որը ստորագրված է ՄԱԿ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարինե Խուդավերդյանի կողմից: Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված նամակից, այստեղ տեղեկություններ են ներկայացված 2010թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի մասին: Ի դեպ, Ադրբեջանի նամակում ներկայացված էր հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում զինադադարի խախտման դեպքերը:

Ուշագրավ է, որ ի տարբերություն Հայաստանի նամակի` ադրբեջանականում ամրագրված էին նաև զոհերի անունները: Չգիտես ինչու, պաշտոնական Երևանը զերծ է մնացել հայկական կողմի զոհերի անունները ներկայացնելուց` սահմանափակվելով տեղանքի, ամսաթվի, զինտեխնիկայի տեսակների և կրակոցների թվերի ներկայացմամբ: ՄԱԿ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարի նամակում ընտրվել է Ադրբեջանին ուղղված ավանդական մեղադրանքի շարադրման ոճը:

Նամակում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է իր ՄԱԿ-ի անդամակցության հանգամանքը` առիթ բաց չթողնելով անամոթաբար վարկաբեկելու Հայաստանն ու ԼՂ-ն»: «Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցությունների ոգուն և հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարությունը` հանձինս նախագահի և նրա զանազան ներկայացուցիչների, արդեն երկար ժամանակ է իրականացնում է այլատյացության լայնածավալ քարոզչական արշավ ՀՀ-ի և համայն հայության դեմ, որով լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», – ասված է նամակում: «ՀՀ-ն, ինչպես և ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտում 2010թ. ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների թվի աճի և հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքում բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել ՄԽ համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչերը` շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010թ. դեկտեմբերի 1-ին, Աստանայում` ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում»:

Մինչ պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ում ընդդեմ հայկական կողմի ծանրակշիռ մեղադրանքներ է հնչեցնում` պաշտոնական Երևանը ընդամենը պարտադրված պատասխան-արձագանքով է հանդես գալիս` ապացուցելով, որ ընդամենը քարշ է գալիս Ադրբեջանի իշխանությունների կատարած քայլերի հետևից: Ընդ որում` հայկական կողմի նամակում, փաստորեն, բաց է մնացել Բաքվի գլխավոր մեղադրանքի` ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից հետաքննվող միջադեպի հատվածը: Հետևաբար այս տեսանկյունից հայկական կողմի նամակը` որպես այդպիսին, պատասխան չի էլ կարելի համարել: Բացի այդ, փաստենք նաև, որ այս նամակով ևս ԼՂՀ-ի` որպես բանակցային կողմի ձայնը դարձյալ բացակայում է: Ստացվում է, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած նամակում ընդամենը զինադադարի խախտումների վերաբերյալ փաստեր են շարադրվել: Նման հաղորդագրություններ ԼՂ ՊԲ-ն պարբերաբար տարածում է նաև ԶԼՄ-ների համար:

Ի՞նչ պետք է աներ պաշտոնական Երևանը

Սեպտեմբերի կեսին Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ ներկայացրել էր ՄԱԿ-ի ԳԱ-ի համար նախատեսված մի բանաձևի նախագիծ, որը կարող էր ծառայել որպես ՀՀ կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ: Եթե ՀՀ իշխանությունները ունակ լինեին գոնե այդ բանաձևի նախագիծն օգտագործել որպես ծածկագիր, ապա իրենց պատասխան-նամակն անհամեմատ ազդեցիկ ու հիմնավորված կլիներ:

ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ուրվագծել էր, որ ՀՀ-ն կարող էր ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնել բանաձևի մի նախագիծ, որով ՄԱԿ-ը կվերահաստատեր բոլոր համապատասխան միջազգային իրավունքի նորմերի շարունակական կիրառելիությունը, կողջուներ և բարձր կգնահատեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը, կվերահաստատեր, որ հակամարտության տևական կարգավորման և կայուն խաղաղության համաձայնության կարելի է հասնել միայն հակամարտության իրական պատճառները ճիշտ հասցեագրելու և վերացնելու պարագայում, կոչ կաներ հակամարտության բոլոր կողմերին խստորեն պահպանել և հարգել միջազգային իրավունքի կանոնները և սկզբունքները, մասնավորապես վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, վերացնել ազգային կամ ռասայական անհանդուրժողականության, ատելություն պարունակող խոսքի և բռնություն հրահրելու ցանկացած դրսևորումները, կոչ կաներ հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից, ուժի կրառման սպառնալիքներից կամ կիրառումից, քանի որ ուժի կիրառման սպառնալիքը կամ կիրառումն անթույլատրելի են միջազգային իրավունքի շրջանակներում, կդատապարտեր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, կոչ կաներ ներգրավված կողմերին խստորեն կատարել զինադադարի համաձայնագիրը, անմիջապես հասնել այդպիսի լրացուցիչ համաձայնությունների:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում