2011թ. համեմատ Բրազիլիայի տնտեսության աճը զգալիորեն նվազել է: Այդ մասին են վկայում այսօր այդ երկրի կառավարության հրապարական թվերը: Եթե 2010թ. երկրի տնտեսության աճը կազմել է 7,5 տոկոս, ապա անցյալ տարի աճը չի գերազանցել 2,7 տոկոսի սահմանը:
Չնայած դրան, սակայն, Բրազիլիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում նվաճել է վեցերորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով նույնիսկ Մեծ Բրիտանիայից:









































