Չինաստանի արտգործնախարարն այսօր ասել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները բարելավվում են, բայց առավել շատ վստահության կարիք կա, և անհրաժեշտ է, որ ԱՄՆ–ը հարգի Չինաստանի շահերը Թայվանի և Տիբեթի կապված խնդիրներում:
Associated Press-ը հաղորդում է, որ նախարարի մեկնաբանությունները Չինաստանի ամենակարևոր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ցույց են տալիս, որ երկու երկրների միջև կապը խորանում է, հատկապես՝ փոխնախագահ Սի Ցզինպինի Վաշինգտոն այցից հետո:
Պեկինը ցանկանում է պահպանել նման հարաբերությունները Վաշինգտոնի հետ, քանի որ սպասվում է տնտեսության թուլացում և իշխանության փոփոխություն:
Խորհրդարանի ամենամյա նիստի ժամանակ խոսելիս, նախարարն ասել է, թե հարաբերությունների բարելավման հիմքն այն է, որ երկու կողմերը հասկանան միմյանց մտավախությունները:








































