Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնյաներ:
Սաակաշվիլին բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանում և քննարկելու է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Բացի այդ, կնքվելու են մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվելու են տնտեսական և այլ ոլորտներին:
Այսօր Սաակաշվիլիին կընդունի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ վաղը՝ վարչապետ Արթուր Ռասիզադեն: Բացի այդ, Սաակաշվիլին ելույթ է ունենալու Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարան):
Սաակաշվիլիի ադրբեջանական այցն ավարտվում է մարտի 7-ին:








































