Թունիսը դեմ է Սիրիայի գործերին արտաքին միջամտությանը: Այս մասին հայտնել է Ռուսատանում Թունիսի արտակարգ և լիազոր դեսպանը Պետերբուրգում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով՝ Թունիսի կառավարությունը կողմ է Սիրիայում արյունահեղության անհապաղ դադարեցմանը և կոչ է անում խաղաղ լուծում գտնել խնդրին:
Ինչպես հաղորդում է RBK-ն, դեսպանն իր երկրի անունից հույս է հայտնել, որ Սիրիան խաղաղ ճանապարհով կանցնի ժողովրդավարության: Ընդ որում, Թունիսի կառավարությունն իր զորակցությունն է հայտնում սիրիացի ժողովրդին և հույս հայտնում, որ Սիրիան կհետևի ժողովրդավարացման թունիսյան օրինակին: