Հնդկական մեքենաշինական Tata Motors ընկերությունը շվեդական սնանկացած Saab ավտոարտադրողի գնման հայտ է ներկայացրել: Այս մասին հայտնում է MarketWatch-ը` հղում անելով հնդկական ԶԼՄ-ներին: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 350 մլն դոլար:
Saab-ը սնանկացման մասին հայտարարել է դեռ 2011 թ.:
Swedish Automobile-ը, որը նախկինում հայտնի էր Spyker Cars անվանմամբ, 2010 թ. Saab-ը գնել էր General Motors-ից:
Շվեդական Saab-ը վաղուց ֆինանսական խնդիրներ ունի: Անցած տարի Trollhattan գործարանում մատակարարներին չվճարված գումարների պատճառով ապրիլից կասեցվել էր արտադրությունը: Արդեն հունիսին Saab-ը դադարեց աշխատավարձեր վճարել «միջոցների լիակատար բացակայության պատճառով»:







































