«Հրապարակ»-ը գրում է, որ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կոլեկտիվի և աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունացել:
«Նշենք, որ Գագիկ Սայադյանը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, առողջապահության նախարարությունում աշխատում էր որպես աշխատակազմի ղեկավար: Ինչ տեղափոխվել է Բժշկական համալսարան, այստեղ սկսվել են խժդժությունները կադրային փոփոխությունների, աշխատավարձի և այլ հարցերի շուրջ:
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ նա, վերջերս անդամագրվելով ՀՀԿ-ին, պարտադրել է (ըստ լուրերի) ԵՊԲՀ կոլեկտիվին ևս հետևել իր օրինակին»:









































