«Քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրությունը հատկապես շահեկան բիզնես է այն պաշտոնյաների համար, ովքեր ունեն ապահովագրական ընկերություն»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Օրինակ, Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբյոյանին է պատկանում «Գարանտ-լիմենս» բժշկական ապահովագրական ընկերությունը: Մեզ հասած տեղեկություններով` Արա Բաբլոյանը, օգտվելով քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրության օրենքից, մարզպետարաններին ստիպում է առողջական ապահովագրության պայմանագրեր կնքել իր ընկերության հետ»:
Թերթը փորձել է Արա Բաբլոյանից մեկնաբանություններ լսել, թե ինչու է պաշտոնական լծակն օգտագործում` ի շահ սեփական բիզնեսի:
«Սակայն նա նախ զգուշացրեց, որ միայն բժշկական հարցերին է հեռախոսով պատասխանելու, ապա հարցը լսելուց հետո ասաց, թե «չգիտի խոսքն ինչի մասին է», և անջատեց հեռախոսը»:









































