ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ութնյակի» իր գործընկերներին և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին կհյուրընկալի Քեմփ Դևիդում և Չիկագոյում: Նախապես ծրագրված էր երկու գագաթնաժողովներն էլ անցկացնել Չիկագոյում: Սակայն Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին ասել է, որ «Մեծ ութնյակը» կհավաքվի Քեմփ Դևիդում ԱՄՆ նախագահի նստավայրում` չմանրամասնելով գագաթնաժողովի կազմակերպման վայրի փոփոխության պատճառը:
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 18-19-ը: «Այնուհետև՝ մայիսի 20-21-ին, նախագահն իր ծննդավայր Չիկագոյում կընդունի ՆԱՏՕ-ի գործընկերներին և դաշնակիցներին:
Այս գագաթնաժողովը նախագահի համար կլինի ամենակարևոր հարթակը, որպեսզի շարունակվեն ՆԱՏՕ-ի ջանքերը, ինչը թույլ կտա այդ կազմակերպությանը մնալ պատմության ամենահաջողված միավորումը…»,- ասել է Քարնին:










































