Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Միմյանց ոչնչացնելու ավանդույթը

Ինչպես և սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանը խախտեց լռությունն ու պատասխանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով նրան մարտի 1-ի հանրահավաքում «խորտակված նավ» էր անվանել: Քոչարյանն, իհարկե, պատասխանեց իր գրասենյակի ղեկավարի շուրթերով: Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքսի» միջոցով հայտարարել էր, որ ոչ թե Քոչարյանը, այլ Տեր-Պետրոսյանն է անընդհատ խորտակվողը: Առաջին և երկրորդ նախագահների այս հավերժական բանավեճը, մեղմ ասած, լավագույն վկայությունն է այն բանի, թե ընդհանրապես ինչի վրա է ծախսվել անկախության ժամանակը երկու տասնամյակ շարունակ:

Այդ ժամանակը ծախսվել է ոչնչի վրա, որովհետև եթե այն ինչ–որ բանի վրա ծախսված լիներ՝ ինչ–որ արժեքավոր բանի վրա, ապա այսօր մեր հասարակական-քաղաքական կյանքում առաջին և երկրորդ նախագահները ոչ թե կզբաղվեին միմյանց վրա ցեխ շպրտելով և միմյանց որակումներ տալով, այլ պարզապես կվայելեին հետնախագահական հանգիստն ու ընդամենն իրենց խորհուրդներով, այսպես ասած, փորձագիտական միջամտություններով ուղենիշեր կսահմանեին հասարակության և քաղաքական ուժերի համար: Բայց, Հայաստանում իրավիճակն ուրիշ է, և այսօր առաջին և երկրորդ նախագահները միմյանց որակում են ամենակոպիտ և վիրավորական տոներով, իսկ երբեմն-երբեմն էլ նրանց է միանում երրորդ նախագահը, կամ նրանք են երբեմն իրենց միացնում երրորդ նախագահին:

Հենց այսպես էլ ապրում ենք՝ մեր կառուցած երկրում, կամ նրանց՝ այդ երեք նախագահների կառուցած երկրում, որտեղ ավելի ու ավելի շատ է ակնհայտ դառնում, որ երկրի զարգացման ճանապարհին կանգնելու միակ տարբերակն այն է, որ այդ ճանապարհով դուրս բերվի երեք նախագահների «եռանկյունի» կոչվածն, ու վերջապես հասարակական-քաղաքական կյանքն ու միտքը կարողանան շնչել, կարողանան տեսադաշտ ունենալ և նայել մի փոքր ավելի հեռուն, քան երեք նախագահները: Իսկ նրանք թող շարունակեն միմյանց որակումներ տալ, բնորոշել իրար որպես նավ, լաստանավ, կամ միգուցե՝ սուզանավ, միայն թե այդ ամենն անեն հասարակության աչքից հեռու:

Իրականում այս ամենն, իհարկե, ցավալի է։ Ցավալի է, որովհետև կան ազգեր, որ նույնիսկ տասը տարվա անկախություն կերազեին՝ պետական ավանդույթներ հաստատելու և դրանք անշրջելի դարձնելու համար, իսկ մենք քսան տարվա անկախության ընթացքում այդպես էլ չկարողացանք պետական ավանդույթներին անգամ մոտ ինչ–որ բան ստեղծել, փոխարենը բավական հաջող կերպով ներդրեցինք փոխադարձաբար միմյանց ոչնչացնելու ավանդույթը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում